Բրիտանացի բռնցքամարտիկ Դերեկ Չիսորան (15-4-0, 9 KO), ով իր առաջին պարտությունն էկրել հուլիսի 14-ին Լոնդոնի «Ափթոն-Փարկ» մարզադաշտում գերծանրքաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Դևիդ Հեյի (26-2-0, 24 КО) հետ կայացած մենարտում, կատարել է համաձայնագրի պայմանը և 20 000 ֆունտ է փոխանցել բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին:
Ring News-ի տեղեկացմամբ` գումարը հասցեագրվել է The African Caribbean Leukaemia Trust հիմնադրամին, որը զբաղվում է լեյկեմիայի խնդիրներով: Միջոցները կօգտագործվեն Մեծ Բրիտանիայի հանրության իրազեկմանը ոսկրածուծի, արյան հիվանդությունների և դոնորության կարևորության մասին: Նշենք, որ այս կազմակերպության հիմնադիր է հանդիսանում Հեյը: