Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Վալենսիա»-«Շալկե». այսօր` ժամը 23.45-ին

Այսօր, բացի «Միլան»-«Տոտենհեմ» խաղից, կկայանա նաև «Վալենսիա»-«Շալկե» հանդիպումը:

Այս թիմերը միմյանց հանդիպել են 4 անգամ: 1996/97 մրցաշրջանում ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի Գելզենկիրխենում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով` 2:0 հաշվով, պատասխան խաղում գրանցվել է ոչ-ոքի` 1:1:

2007/08 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում «Մեստալիա»-ում կայացած խաղում նույնպես գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 0:0, իսկ Գերմանիայում հաղթեցին «չղջիկներ»-ը` 0:1:

Թիմերն իրենց առաջնություններում.

«Վալենսիա»-ն Իսպանիայի առաջնության վերջին տուրում կամային հաղթանակ տարավ «Ատլետիկո»-ի նկատմամբ, իսկ «Վիլյառեալ»-ի կիրակնօրյա պարտությունից հետո արդեն վստահորեն զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:

«Շալկե»-ն, ի տարբերություն մրցաշրջանի սկզբի, արդեն բավականին կայուն խաղ է ցուցադրում, բայց հաջորդ մրցաշրջանում հաստատ չի մասնակցի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը և կփորձի այս խաղարկությունում ինչքան հնարավոր է առաջ գնալ:

Մարզիչների կարծիքները.

Ունայ Էմերի. «Մենք այժմ փորձում ենք չմտածել արդյունքի մասին, այլ ցանկանում ենք գեղեցիկ խաղ ցուցադրել: Ողջ դիմակայության հիմնական խնդիրը անհատական և կոլեկտիվ խնդիրների ճիշտ լուծումն է»:

Ֆելիքս Մագատ. «Մեզ ուժեղ մրցակից է բաժին ընկել: «Վալենսիա»-ն Իսպանիայի առաջնության երրորդ թիմն է և հրաշալի հանդես եկավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում: Շատ կարևոր է այսօր դառնալ գոլի հեղինակ, որ պատասխան խաղում մեզ վստահ զգանք»:

Թիմերի նախնական կազմերն ունեն հետևյալ տեսքը.

«Վալենսիա»` Գուաիտա, Միգել, Նավարո, Կոշտա, Մատյ, Խոակին, Մադուրո, Բանեգո, Կոստա, Ադուրից, Սոլդադո:

«Շալկե»` Նոյեր, Ուցիդա, Հևեդես, Մետսելդեր, Շմիթտս, Կլյուգե, Աննան, Ֆարֆան, Հուրադո, Ռաուլ, Հունտելաար:

Խաղերի ուղիղ հեռարձակումը օնլայն ռեժիմով կարող եք դիտել «Առաջին լրատվականում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում