Կարսում Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման աշխատանքային խմբի նիստը: Քննարկումներն անցել են հոկտեմբերի 26-27-ին, հայտնում է Trend գործակալությունը: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև նախագծի ֆինանսական կողմը և նշել են այդ նախագծի քաղաքական ու տնտեսական մեծ նշանակությունը բոլոր երեք երկրների համար: Նախատեսվում է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի 2013թ.: Այս նախագծի շրջանակներում կկառուցվի նոր` 105-կիլոմետրանոց երկաթուղային ճյուղ, որի 76 կմ-ը կանցնի Թուրքիայի տարածքով, իսկ 29 կմ-ը՝ Վրաստանի: