«Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է, թե ինչպես է վերաբերում «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ համեմատություններին:
«Ներկայումս Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլսիտն է: Բայց, ընդհանուր առմամբ, ես դեռևս հանդես չեմ գալիս իմ հնարավորությունների առավելագույն չափով: Լիոնելին օգնում է նաև այն, որ նա երկար ժամանակ հանդես է գալիս միևնույն ակումբում:
Ֆուտբոլում ես կունենամ իմ ուղին և առաջ կշարժվեմ իմ տաղանդի օգնությամբ: Ես կդառնամ Անգլիայի առաջնության Մեսսին:
Գովեստի խոսքերն ինձ չեն ճնշում, ընդհակառակը, խթան են հանդիսանում և վստահություն են ներշնչում սեփական ուժերի հանդեպ: Կաշխատեմ հաղթահարել բոլոր դժվարությունները: Ես հայտնվել եմ ֆանտաստիկ ակումբում, որտեղ կան անհրաժեշտ բոլոր պայմանները առաջընթաց ապրելու համար»,- Ազարին մեջբերում է The Sun-ը:








































