Բնակարանաշինության պետական ծրագրի 2-րդ փուլով Գյումրու Մուշ 2 և Անի թաղամասերում կառուցվող բազմաբնակարան շենքերի մեկ սենյականոց 640 բնակարանների բաշխման վիճակահանությունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին, Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում:
Այս անգամ ևս, նախ արտոնյալ պայմաններով մասնակցեցին առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր ցանկություն հայտնեցին բնակարան ստանալ բազմաբնակարանների առաջին հարկերում: Մյուս շահառուները վիճակահանությանը իրականացվեց ըստ երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հերթացուցակում հաշվառման հերթական համարների:
«Շիրակ կենտրոնը» ինչպես նախորդ բոլոր, այնպես էլ 1 սենյականոց բնակարանների բաշխման գործընթացը ենթարկում է մոնիտորիգի, այդ թվում վիճակահանությունների ողջ ընթացքը shirakcentre.org կայքի միջոցով ուղիղ հեռարձակվեց և տեսաձայնագրվեց:
Ներկայացնում են հուլիսի 20-ին կայացած բնակարաների բաշխման վիճակահանության «Շիրակ կենտրոնի» կողմից կատարած ամբողջական` մոտ 8 ժամ տևողությամբ տեսագրությունը:
Ավելացնենք, որ հուլիսի 27-ին Գյումրիում կկայանա նախորդ վիճակահանություններին շահառուների բացակայության պատճառով չբաշխված բնակարանների վիճակահանությունը, որին մասնակցելու իրավունք ունեն նախորդներին տարաբնույթ պատճառներով բացակայած անօթևան ընտանիքները:











































