Ազգաբնակչության 70%-ը հանգստի չի մեկնում: «Սպառողական զամբյուղը, հանգստյան գոտիները, ներքին և արտաքին տուրիզմը» թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և «Տաթև» տուրիստական ընկերության տնօրեն Առլեն Դավուդյանը:
Մելիտա Հակոբյանը նշեց, որ այսօր սոցիալ-տնտեսական պայմանները ավելի են ծանրացել, քան մի քանի տարի առաջ էր, թե՛ հարկային դաշտը, թե՛ ընդհանուր առմամբ ազգաբնակչության թիվը: «Մենք գիտակցում ենք, որ պայմանները ծանր են, և ո՞վ է օգտվում արտագնա տուրիզմից, Հայաստանում մարդիկ չեն կարող նորմալ հանգստանալ Ծաղկաձորում, Ջերմուկում, Սևանում նորմալ գներով, այնպիսի գներ են կրակում, որ խելքին մոտ չէ։
Հայաստանում տուրիզմը պետք է լինի մատչեի մեր ազգաբնակչության համար, մեկ-երկու տոկոսն է, որ կարող է իրեն թույլ տալ արտերկիր գնալ՝ հանգստանալու տարվա մեջ մի քանի անգամ, կան արտասահմանյան կազմակերպությունների աշխատակիցներ, որոնք նույնպես կարողանում են օգտվել արտագնա տուրիզմից, որի մինիմալ վճարը 315 հազար դրամ, իսկ մաքիմալը տեղում է պարզվում, դառնում է հինգ հարյուր կամ չորս հարյուր հազար»,- մեկնաբանեց բանախոսը՝ հավելելով, որ իրենց հարցումների արդյուքնում պարզել են՝ ազգաբնակչության երկուսից հինգ տոկոսը հանգստանում է բարեկամ-ծանոթների տանը, 70%-ը չի հանգստանում:
«Հայաստանի Սպառողների ազգային ասոցիացիայի ղեկավարը նաև նկատեց, որ մարդկանց վարագիծը նույնպես փոխվում է չհանգստանալու պատճառով: Ըստ նրա՝ տասնհինգ տարի առաջ մարդիկ ավելի նորմալ վիճակում էին, իսկ այսօր՝ ոչ, որովհետև մարդը լիարժեք չի աշխատում, աշխատավարձ ստանում և հանգստանում:









































