Thursday, 18 04 2024
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արգենտինայի ԱԳ նախարարը առաջիկա ամիսներին կայցելի Հայաստան

Հուլիսի 19-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է Արգենտինայի Հանրապետության արտգործնախարար Էկտոր Տիմերմանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՀ ԱԳՆ արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Մարիա դել Կարմեն Սկեֆը և արտգործնախարարի անձնական քարտուղարը:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, իրավապայմանագրային դաշտին, ինչպես նաև երկկողմ բարձրաստիճան այցելությունների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր։

Էկտոր Տիմերմանը տեղեկացրել է, որ սիրով ընդունում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերը առաջիկա ամիսներին այցելելու Հայաստան:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համապատասխան աշխատանք իրականացնել նախապատրաստման փուլում գտնվող համաձայնագրերի ամբողջացման և այցելության ընթացքում դրանց որոշ մասի ստորագրման վերաբերյալ։

Արգենտինայի արտգործնախարարը հետաքրքրվել է այն բնագավառներով, որոնք կարող են փոխշահավետ տնտեսական համագործակցության հիմք հանդիսանալ: Դեսպան Մելիքյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի տնտեսական իրավիճակը, առկա ներդրումային դաշտը և հնարավորությունները: Առանձնացվեցին գյուղատնտեսության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, ատոմային և վերականգնվող էներգետիկայի ոլորտները:

Անդրադառնալով ԼՂ հիմնահարցին, Տիմերմանը նշել է, որ Արգենտինան աջակցում է Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին և կողմնակից է խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը։

Խոսելով արգենտինահայ համայնքի մասին` ԱԳ նախարարը նշել է, որ այն իր կարևորագույն դերակատարումն ունի երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում:

Արգենտինայում ՀՀ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել մեր հայրենակիցների հանդեպ ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար, ինչի շնորհիվ ցեղասպանությունից փրկված հայերը և նրանց սերունդները կարողացել են հաստատվել Արգենտինայում, դարձել օրինապաշտ քաղաքացիներ և մինչ օրս էլ շարունակում են զգալի ներդրում ունենալ երկրի զարգացման գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում