Երեկ ավտովթարի հետևանքով մահացել է հայտնի կուբացի այլախոհ Օսվալդո Պայան: Ավտովթարը տեղի է ունեցել Բայամո քաղաքի մոտ:
Օսվալդո Պայան 60 տարեկան էր: Նա հայտնի է որպես «Վալերա նախագծի» նախաձեռնող, որի նպատակը ստորագրահավաքն էր` ի պաշտպանություն մարդու իրավունքների մասին օրենքի բարեփոխումների:
Իշխանությունները նրան բազմիցս ձերբակալել են:
Նա մեծ համբավ էր վայելում արտասահմանում և հաճախ է հանդես եկել որպես կուբացի այլախոհների ներկայացուցիչ` հայտնելով նրանց կարծիքը հասարակական-քաղաքական հարցերի շուրջ:











































