Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ն այսօր հույս է հայտնել, որ Օլիմպիական խաղերը կնպաստեն աշխարհում խաղաղության և հանգստի հաստատմանը: Նա ասել է, որ Լոնդոնում հուլիսի 27-ին մեկնարկող խաղերը խորհրդանշական են աշխարհի տարբեր մարզիկների միավորման համար:
Կիրակնօրյա ավանդական ելույթի ժամանակ Հռոմի պապը հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի խաղաղության ուղերձը կըդունվի բոլոր երկրների կողմից, և կարևորագույն մարզական իրադարձության ընթացքում պատահարներ չեն լինի:
Նշենք, որ վերջերս Վատիկանը սպորտային գործակալություն է հիմնել, որը սպորտում քրիստոնեական արժեքների ամրապնդման գրավական է: