Tuesday, 09 06 2026
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր

Եթե ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի քաղաքապետի ընտրություններում, թեժ պայքար կընթանա

Դեռևս պարզ չէ, թե քանի թեկնածու կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի ընտրություններում: Թեև ՀՀԿ «դաբրոյով» ԲՀԿ-ն արդեն առաջադրել է Գյումրիից պատգամավոր ընտրված Սամվել Բալասանյանի թեկնածությունը, սակայն գյումրեցիները հիշեցնում են, որ պետք չէ առանձնապես մեծ հույսեր կապել ԱԺ ընտրություններում հանրապետության երկրորդ քաղաքում ԲՀԿ-ի օգտին ստացված մեծ թվով ձայների հետ: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններում ԲՀԿ-ն զգալի առավելությամբ հաղթանակ տարավ ՀՀԿ-ի նկատմամբ: ՀՀԿ-ի օգտին քաղաքում քվեարկել էր 14 500 մարդ, իսկ ԲՀԿ-ի օգտին` 26 000: Արդյունքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանը պարտվեց ԲՀԿ թեկնածու Մարտուն Գրիգորյանին: Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ գյումրեցիները միամիտ չեն և չեն առաջնորդվում տևական հայրենասիրության նեղ ընկալմամբ: Գյումրեցին առաջին հերթին կատարած աշխատանքն է գնահատում և դրանով առաջնորդվելով՝ գնում ընտրության: Սամվել Բալասանյանի հաղթելու հնարավորություններիի մասին դեռ վաղ է խոսել: Ըստ Լևոն Բարսեղյանի` պետք է առաջին հերթին տեսնել, թե ովքեր են Բալասանյանի մրցակիցները:

«Եթե գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է մրցում Սամվել Բալասանյանի հետ, շատ դժվար է ասել, թե ով կհաղթի: Բայց միաժամանակ շատ են լուրերը, որ Վարդան Ղուկասյանն այլևս չի առաջադրվելու: Ամենայն հավանականությամբ թեկնածուներ կլինեն նաև ՀՅԴ-ից, ՀԱԿ-ից ու Ժառանգությունից, բայց նրանք հիմնական մրցակիցներ չեն լինի»,- նշեց Լևոն Բարսեղյանը: Ըստ նրա` այն, որ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն քաղաքում մեծ թվով ձայներ է հավաքել, դեռևս չի նշանակում, որ այդ ձայները քաղաքապետի ընտրություններում միանգամից կանցնեն Սամվել Բալասանյանին:

«Ավտոմատ ձայների անցում չի կարող կատարվել, որովհետև այստեղ ուրիշ մակարդակի խոսակցություն է. տեղական ընտրությունների ժամանակ մարդիկ ընտրելիս շատ ավելի մտահոգ են լինում, քան հանրապետական ընտրությունների ժամանակ»,- նշեց նա: Լևոն Բարսեղյանի խոսքով` չի կարելի անտեսել նաև Գյումրիի 34-րդ ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու Արման Սահակյանին պարտության մատնած Մարտուն Գրիգորյանի գործոնը: Խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի հաղթանակի ապահովման գործում էական դերակատարություն է ունեցել հենց Մարտուն Գրիգորյանը, ոչ թե Սամվել Բալասանյանը: Հիմա, երբ ԲՀԿ-ն որոշել է Սամել Բալասանյանի թեկնածությունն առաջադրել, ոչ թե Մարտուն Գրիգորյանինը, հայտնի չէ` Մարտուն Գրիգորյանը կսատարի Սամվել Բալասանյանին, թե ոչ: Լևոն Բարսեղյանի խոսքով` միանշանակ չի կարելի ասել, թե Մարտուն Գրիգորյանին խորհրդարանական ընտրություններում ձայներ տված մարդիկ քաղաքապետի ընտրություններում ձայն կտան ԲՀԿ-ական Սամել Բալասանյանին: «ԲՀԿ-ի հաղթանակն այստեղ մեծամասամբ տեղի է ունեցել Մարտուն Գրիգորյանի աշխատանքի շնորհիվ: Եվ երբ նրան զրկում են քաղաքապետի թեկնածութուն դնելու հնարավությունից, ես կասկածում եմ, որ այդ պատգամավորն իր համակարգման ռեսուրսներն ի նպաստ Սամվել Բալասանյանի հաղթանակի կներդնի: Շատ եմ կասկածում, կարծում եմ, որ նա չի կարող ոչ մի կերպ օգնել Սամվել Բալասանյանին: Բայց եթե Մարտուն Գրիգորյանը, ով նաև ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է, լիովին ձեռնամուխ լինի Սամվել Բալասանյանին սատարելու գործին, կարելի է ասել, որ Սամվել Բալասանյանը հաստատ կհաղթի, եթե նրա հիմնական մրցակիցը լինի Վարդան Ղուկասյանը»,- նշեց Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով` քաղաքապետից ավելի կարևոր է Գյումրիի ավագանու ձևավորման հարցը: «Քաղաքը մերն է» նախաձեռնության անդամները, որոնց թվում է նաև Լևոն Բարսեղյանը, քայլեր են ձեռնարկում հզոր ավագանի ձևավորելու համար:
Ըստ Բարսեղյանի` կապ չունի թեկնածուն գյումրեցի է, թե ոչ: Չի բացառվում, որ գյումրեցին ընտրի նաև ծնունդով ոչ գյումրեցի թեկնածուի: «Ամեն ինչ կապված է նրանից, թե թեկնածուն ինչ ծրագրեր կունենա: Եթե դրանք լինեն իրական ծրագրեր և ոչ թե հեքիաթային, եթե մարդն իր կենսագրությամբ ու վարքով գյումրեցիներին ընդունելի լինի, կարող են այդ թեկնածուին ընտրել»,- նշեց նա:

Գյուրեցի ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սամվել Բալասանյանն ԱԺ ընտրություններում բավականին ձայներ է հավաքել, կարծում է, որ քաղաքապետի ընտրություններում նույնպես հաջողություններ կունենա: «Բայց այսօրվա հեղհեղուկ պայմաններում կարող է վաղն այնպիսի թեկնածու առաջադրվի, որ իրավիճակը 180 աստիճանով շրջվի, և մարդկանց մեծամասությունը ձայնը տա ոչ թե ԲՀԿ-ին, այլ ՀՀԿ-ին: Դուք լավ գիտեք, որ մեր քաղաքական համակարգում ամեն ինչ փոփոխական է»,- ասաց ազգագրագետը:
Առաջադրվելու դեպքում հաղթելու շատ քիչ հնարավորություններ կունենա գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, եթե ՀՀԿ վերնախավը նրան չսատարի: Արտաշես Բոյաջյանի խոսքով` եթե ՀՀԿ-ն էլ թեկնածու առաջադրի քաղաքապետի ընտրություններում, թեժ պայքար կընթանա, և այս պարագայում դժվար է կանխատեսումներ անելը:

Միաժամանակ, ազգագրագետն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ քաղաքապետի ու խորհրդարանական ընտրությունները չպետք է միևնույն հարթության վրա դիտարկել: Քաղաքապետի ընտրություններում մարդիկ ավելի զգուշավոր են: «Բայց կա մեկ «բայց». բոլորս էլ գիտենք, թե ընտրություններն ինչպես են անցկացվում: Կարևոր չէ, թե ժողովուրդն ում է ձայն տվել, կարևոր է, թե ինչպես կհաշվեն: Ձայները հաշվում են այնպես, ինչպես իրենց ձեռնտու է»,- նկատեց Բոյաջյանը: Նա ընդգծեց, որ Գյումրիին այսօր անհրաժեշտ է համարձակ և կառավարությունից պահանջող քաղաքապետ, ով կկարողանա գումարներ բերել քաղաք և լուծել տարիներ շարունակ կուտակված սոցիալական լուրջ խնդիրները:
«Գյումրին անտեսված է իշխանությունների կողմից, մարդկանց սոցիալական վիճակը շատ ծանր է: Տղամարդկանց մեծ մասն արտագնա աշխատանքի են մեկնել, աշխատատեղեր չկան, եղած աշխատավարձերն էլ շատ ցածր են»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարվել է ՀՀԿ-ի Շիրակի մարզային խորհրդի ղեկավարի պաշտոնից: Այս պարագայում գրեթե անհնար է դառնում այն տարբերակը, որ ՀՀԿ վերնախավը կսատարի Վարդան Ղուկասյանի թեկնածությունը, եթե նա որոշի առաջադրվել քաղաքապետի ընտրություններում: Լուրեր կան, որ ՀՀԿ վերնախավը դժգոհ է Վարդան Ղուկասյանի կատարած աշխատանքից: Ասում են, որ Սերժ Սարգսյանին հատկապես դուր չի եկել այն հանգամանքը, որ խորհրդարանական ընտրություններում Գյումրիում ՀՀԿ-ն պարտություն է կրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում