Tuesday, 09 06 2026
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Նրանք բոլորը Հրանուշ են

Հայաստանի Սփյուռքի նախարարությունը օրերս «Արի տուն» ծրագրի չորորդ փուլի հանդիսավոր փակումն է իրականացրեց: Ճակատագրի ինչպիսի հեգնանք այն ժամանակ, երբ տասնյակ հազար սիրիահայեր գտնվում են կյանքին սպառնացող ծանր վտանգի տակ և չգիտեն, թե ինչպես դուրս գան այդ վտանգից, երբ զգում են հայրենիքի՝Հայաստան պետության աջակցության կարիքը, իսկ այդ պետության Սփյուռքի նախարարությունը հանդիսավոր կերպով «Արի տուն» ծրագիր է փակում:

Թեև, սա ամենևին ճակատագրի հեգնանք չէ, այլ իշխանության, Հայաստանի պետական կառավարման համակարգի հեգնանքը սփյուռքահայերի հասցեին: Սփյուռքահայերը Հայաստանի իշխանությանը հետաքրքիր են որպես փողի աղբյուր, որպես տուրիզիմի աղբյուր, որպես քարոզչության աղբյուր, բայց երբեք ոչ որպես խնդիրներ ունեցող, լուրջ սպառնալիքներ ունեցող հանրույթ, որը սպասում է հարազատ պետության օժանդակությանը:

Թվում է, որ Սփյուռքի նախարարությունն այս օրերին պետք է որևէ այլ բանի ժամանակ, տրամադրություն, անգամ ֆիզիկական ռեսուրս չունենար, բացի սիրիահայության խնդիրներով զբաղվելուց, որովհետեւ տասնյակ հազարավոր հայեր Սիրիայում հայտնվել են պատերազմի՝ ներերկրային պատերազմի բովում և նրանց կյանքին անմիջական վտանգ է սպառնում: Հայաստանի Սփյուռքի նախարարությունը պետք է երևի թե նույնիսկ խնդրանքով դիմեր քաղաքացիներին՝ կոչ անելով կամավորական աջակցություն ցուցաբերել սիրիահայերին Հայաստանում ընդունելու, տեղավորելու հարցում:

Սակայն Սփյուռքի նախարարությունն «Արի տուն» է փակում, նախարարը Ախալքալաքում եկեղեցիների բացման, թե վերաբացման է մասնակցում: Գոնե տեսնես աղոթե՞լ է արդյոք սիրիահայերի համար: Սիրիայի հայ համայնքի խնդիրը հերթական անգամ վկայեց, որ Հայաստանում հարկատուների հաշվին պահվում է բացարձակապես ավելորդ մի կառույց, որի գոյությունը բացարձակապես որևէ կերպ առավել արդյունավետ չի դարձրել Հայաստան-Սփյուռք հարաբերությունը. այն չի բերել նոր որակի ու բովանդակության, այն չի դարձել պետության համար ռազմավարական կարևոր գերատեսչություններից մեկը, որ պետք է լիներ հայրենիքում բնակվող հայերից ավելի շատ սփյուռք ունեցող ազգի համար: Սփյուռքի նախարարությունը վկայում է իր բացարձակ ավելորդությունը, պետական բյուջեյի վրա իր ունեցած ավելորդ ծանրությունը: Եվ կասկած չկա, որ պետք է դրվի նախարարության հետագա գործունեության նպատակահարմարության հարցը, որովհետև հատկապես ճգնաժամի և սոցիալտնտեսական ծանր կացության ու աղքատության բարձր մակարդակի պայմաններում պետական ամեն կոպեկը պետք է հաշված ծախսվի, ոչ թե ծախսվի Հրանուշ Հակոբյանի արտասահմանյան շրջագայությունների վրա, նախարարության չինովնիկական կազմի գործունեության վրա:

Մյուս կողմից, նախարարության ավելորդության հարցը պետք է դնել հետևյալ կտրվածքով՝ իսկ ով է դրա համար պատասխանատու ընդհանրապես: Հրանուշ Հակոբյանը՞, թե նա պարզապես կատարող է, գուցե հանդես է բերում բազմաթիվ լավ նախաձեռնություններ, որոնք չեն ստանում իշխանության ավելի վերին օղակների հավանությունը: Ի վերջո, եթե նախարարը լավ չի աշխատում, եթե նախարարությունը արդյունավետ չէ, ապա այն պետք է փոխել: Տվյալ պարագայում ,սակայն, նկատելի է, որ արդյունավետ չէ ոչ միայն Սփյուռքի նախարարությունը, այլև Հայաստանի պետական կառավարման համակարգն ընդհանրապես:

Հետևաբար, այստեղ միայն Հրանուշ Հակոբյանի հարց չէ, այլ բոլորի հարցը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հակառակ պարագայում, Հրանուշ Հակոբյանը վաղուց ազատած կլիներ սփյուռքի նախարարի պաշտոնը, իսկ նախարարությունն էլ վաղուց կա´մ լուծարված կլիներ, կա´մ լիովին կփոխեր իր աշխատանքի որակն ու արդյունավետությունը և բացարձակապես նոր հենքի վրա կդներ Հայաստան-Սփյուռք հարաբերությունը: Եթե այդ ամենը չկա նախարարության քառամյա աշխատանքի ընթացքում, ուրեմն Սերժ Սարգսյանին գոհացնում է նախարարության աշխատանքը:

Հետևաբար, նա արդեն անձամբ է պատասխանատվություն կրում Սփյուռքի նախարարության ավելորդության և անարդյունավետության համար, այսինքն, պետական բյուջեի միջոցների ավելորդ ծախսի համար: Դա հարցի մի կողմն է: Հարցի մյուս կողմն այն է, որ Սիրիայի հայ համայնքի խնդրով, ըստ էության, սփյուռքի նախարարություն էր դարձել Հայաստանի ամբողջ պետական համակարգը: Այսինքն, չկար մեկ այլ կառույց, որն ավելի արդյունավետ կաշխատեր, քան Սփյուռքի նախարարությունը: Այլ կերպ ասած, պետական բոլոր պաշտոնյաները՝ այդօրինակ լուրջ հարցերի համար պատասխանատու բոլոր դեմքերը, վերածվել են Հրանուշ Հակոբյանի, եթե փորձենք պատկերավոր նկարագրել իրավիճակը: Հետևաբար առաջանում է ամբողջ պետական համակարգի ավելորդության հարցը:

Եթե այդ համակարգը ի զորու չէ լինելու արդյունավետ և օպերատիվ արձագանքել մի քանի տասնյակ հազարավոր հայության կյանքն ու անվտանգությունը անմիջականորեն շոշափող հարցին, որը օրակարգում է արդեն մի քանի ամիս, ապա պարզ հարց է առաջանում, թե արդյոք այն ի զորու կլինի ադեկվատ գտնվել համանման այլ հարցերի, այդ թվում անմիջականորեն Հայաստանի Հանրապետությանը սպառնացող մարտահրավերների պարագայում: Մենք, իհարկե, Հայաստանի պետական համակարգի ադեկվատությանը կասկածելու բազմաթիվ այլ նախադեպեր ենք ունեցել, բայց ի վերջո պետք է որևէ մի օրինակից հետո հանրայնորեն ամենայն սրությամբ դրվի այդ հարցն ու պատասխանատվության խնդիրը, այլապես ոչ ադեկվատության օրինակները հաջորդում են իրար, մինչդեռ ամեն հաջորդ օրինակ կարող է պարզապես ճակատագրական լինել: Դրանից խուսափելու համար հասարակությունը թերևս պետք է առավել մեծ ուշադրություն դարձնի այդ օրինակներին և հետամուտ լինի դրանց համար պատասխանատվության մեխանիզմի գործարկմանը:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում