Tuesday, 09 06 2026
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի

Հայ «օրենքով գողերի» կոորդինացիան՝ դրսից… Օլիմպիադա 2014-ի շուրջ

Հետխորհրդային երկրների քրեական միջավայրում, «օրենքով գողերի» շրջանում վերադասավորումներ, փոփոխություններ են լինում՝ կապված 2014-ին Սոչիում կայանալիք Օլիմպիադայի հետ: «Ժամանակի» հետ զրույցում կարծիք հայտնեց քրեական հեղինակությունների կենսագրությանը լավատեղյակ լրագրող, գրքերի հեղինակ Սերգեյ Գալոյանը:

Նախկին ԽՍՀՄ երկրներում գողական հայ համայնքը ներկայացված է 36 «օրենքով գողերով» և ևս մեկը՝ 37-րդը «Պզո» մականվամբ հայտնի Արմեն Ղազարյանն է՝ ԱՄՆ-ից: Մեր հարցին ի պատասխան՝ պարոն Գալոյանը նշեց, որ այդ գողերից կոնկրետ Հայաստանում մշտական ապրողներ գրեթե չկան: «Հայաստանում «օրենքով գող» մեկը-երկուսը եթե լինում են, ապա լինում են մեկ շաբաթով, մի քանի օրով: Երևանում «օրենքով գողեր» չկան և չկան՝ սկսած Վանո Սիրադեղյանի ժամանակներից: Հիմա բոլորը գալիս-գնում են… Մի անգամ քո հոդվածում նշել ես, որ մոտավորապես 37 «օրենքով գող» հայ կա այսօր: Այդ թիվը մոտավորապես ինձ էլ է ծանոթ: 37 «օրենքով գողերից» Հայաստանում համարյա չկան»,- նշեց զրուցակիցս:

Նրա փոխանցմամբ՝ գողական աշխարհն այս վերջին շրջանում մի շարք փոփոխությունների է ենթարկվում, ինչը պայմանավորված է նաև Օլիմպիադա-2014-ի հետ, և ուզենք, թե չուզենք՝ դա ազդելու է նաև Հայաստանի քրեական միջավայրի վրա: «Ամբողջ պատմությունն այն է, որ ամբողջ նախկին Սովետական Միության տարածքում հիմա լրիվ փոփոխություններ են գնում այդ ոլորտում. Հայաստանը ևս ուշադրության կենտրոնում է…

Ինչո՞ւ հատկապես Հայաստանը, որովհետև ամբողջ կռիվն ու ղալմաղալը գնալու է Սոչիի 2014թ. Օլիմպիադայի շուրջ. Յապոնչիկի սպանության, Դեդ Հասանի վրա մահափորձի ամբողջ պատմությունը գալիս է այդտեղից: Անկախ մեր կամքից՝ դա գալիս, հասնում է նաև Հայաստան, որովհետև մարդիկ գալիս են գուցե Հայաստանով՝ որպես տարանցիկ ուղի, անցնեն այնտեղ: Ուզեն-չուզեն՝ այստեղ իրավիճակը կարող է լարվել, ու որպեսզի լարվածություն չլինի, Հայաստանի կրիմինալ աշխարհը կառավարվում է դրսից»,- նշեց Սերգեյ Գալոյանը:

Իսկ մինչ Օլիմպիադայի հետ կապված մանրամասները նշելը, հիշեցնենք, որ «օրենքով գող» Դեդ Հասանի և Յապոնչիկի կլանի դեմ մի քանի մահափորձեր եղան, որոնց մեջ նաև հայազգի հեղինակություններ կային: Անցյալ տարվա դեկտեմբերի 17-ի առավոտյան, Մոսկվայում մահափորձ էր կատարվել քրեական աշխարհի հեղինակություն Ռաֆիկ Մադոյանի նկատմամբ: Վնասվածքներ էր ստացել նրա թիկնապահը: Մադոյանը չէր տուժել: Դեպքի վայր ժամանած իրավապահները պարզել էին, որ քիլլերը կրակ է արձակել այնտեղ կայանված «Օպել» մակնիշի ավտոմեքենայից, որի սրահում հայտնաբերվել էր «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ՝ խլացուցիչով և օպտիկական նշանառության սարքով: Ռաֆիկ Մադոյանը «Շաշլիկ-մաշլիկ» և «Նանի տուն» ֆիրմաների հիմնադիրն է: Նա Դեդ Հասանի՝ Ա. Ուսոյանի մերձավոր շրջապատից է և սերտորեն կապված է Ալիկ Բանդուլյանի հետ: Վերջինիս ևս Դեդ Հասանն էր թագադրել որպես «օրենքով գող»: Իսկ Դեդ Հասանի դեմ մահափորձ էին արել Մոսկվայում 2010-ի սեպտեմբերի 16-ին, ինչի հետևանքով նա ծանր վիրավորվել էր: Այդ մահափորձի հետ կապված երկու վարկած էր շրջանառվում, որոնցից մեկի համաձայն՝ Ուսոյանի վրա հարձակումը օրենքով գողերի կլանների միջև «ռազբոռկաների» շարունակությունն էր: Կարծիք կար, որ Ուսոյանը և 2009-ին սպանված Յապոնչիկը` Վյաչեսլավ Իվանկովը, կոնֆլիկտի մեջ էին մտել վրացի օրենքով գողերի հետ` ի դեմս Տարիել Օնիանիի, որը հայտնի է «Տառո» մականվամբ: Յապոնչիկի մահից հետո Դեդ Հասանը երդվել էր վրեժ լուծել նրա համար…

Գոյություն ուներ կոնֆլիկտի պատճառների վերաբերյալ ևս մեկ վարկած. իբր որոշ ժամանակ առաջ Յապոնչիկը Մոսկվայում, մերձմոսկովյան շրջանում և Սոչիում ակտիվորեն զբաղվել էր շինարարական բիզնեսով: Իվանկովը նաև անձնական հաշիվներ ուներ վրացի գողերի հետ. ըստ շրջանառվող լուրերի` վերջիններս առնչություն էին ունեցել Իվանկովի որդեգրած տղայի` «օրենքով գող» Վիտյա Կալինի սպանության հետ: Ինչ վերաբերում է շինարարական բիզնեսին, ապա 2008-ի մայիսին հանցագործ աշխարհը Սոչիում հավաքվել էր «սխոդկայի», որտեղ նրանք քննարկել էին իրենց` բիզնեսի մեջ ներգրավվելու հարցերը՝ կապված Օլիմպիադա-14-ի նախապատրաստության հետ: Այն ժամանակ գողերը որոշել էին, որ այդ նախապատրաստության նկատմամբ հսկողությունը պետք է վստահել Դեդ Հասանին, քանի որ Կրասնոդարի մարզը դեռ 90-ականներից եղել է Դեդ Հասանի վերահսկողության տակ: Օնիանին իր հերթին առաջարկել էր Օլիմպիադայի իր բիզնես-պլանը, սակայն հանցագործ աշխարհը պաշտպանել էր Դեդ Հասանի թեկնածությունը` այն նկատառումով, որ նա պահպանում է հանցագործ աշխարհի հին ավանդույթները, մուծվում է «օբշչակին», իսկ Օլիմպիադայի բիզնեսից նրա փոխանցումները գողական «օբշչակ», կարող են այն հարստացնել հարյուր միլիոնավոր դոլարներով:

Քրեագետների գնահատմամբ, այդ խմբավորման հիմնական եկամուտները գալիս են անլեգալ խաղային բիզնեսից, թմրամիջոցների և զենքի շրջանառությունից, բնական պաշարների հանքարդյունահանումից: Բացի դա, Դեդ Հասանը վերահսկում է տնտեսության այն ոլորտները, որտեղ կան կանխիկ եկամուտներ և կարելի է հեշտությամբ թաքցնել դրանք: Օրինակ` շինարարությունը և անշարժ գույքի շուկան: Դեդ Հասանը ազգությամբ քուրդ է, իսկ հավատքով` եզդի: Ըստ ռուսական ԶԼՄ-ների` նա սերտ կապեր է պահպանում Քրդական աշխատավորական կուսակցության հետ, իսկ ընդհանրապես համարվում է քրդերի հովանավորը: Շրջանառվող տեղեկության համաձայն՝ 2008-ին, Բաքվի «Դելֆին» հյուրանոցում, որը պատկանում է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովին, Դեդ Հասանը և «Կրասնոդար-Բիլո» մականվամբ «օրենքով գողը» որոշում էին կայացրել քրդերի կազմակերպության շարժի վերաբերյալ` Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ռուսաստան երթուղով: Այս օրինակով էլ Հայաստանը կարող է տարանցիկ ուղի դառնալ Օլիմպիադայի հետ կապված նախապատրաստական փուլում:

Յապոնչիկի սպանությունից հետո իրավապահ մարմինները պարբերաբար թուլացնում են Դեդ Հասանի բրիգադները: Քրեագետներն ասում են, որ 1950-ականներից եկող ԿԳԲ-ի և ՆԳ մարմինների նման` հակամարտող գողական կլանների միջև հավասարակշռությունը պահպանելու մարտավարությունն արդյունավետ է: Այսպես, 2010-ի հունիսին ձերբակալվել էր «օրենքով գող», Կոմիի Հանրապետությունը «նայող» Պիչուգան, որը համարվում է Ուսոյանի ենթականերից մեկը: 2010-ի մայիսին տարօրինակ հանգամանքներում մահացավ Ստավրոպոլի մարզը «նայող» «օրենքով գող» Լյովա Գրեկը: Փետրվարին իրավապահները ձերբակալեցին օրենքով գող Վագոնին, որը «նայում էր» Նիժեգորոդսկի մարզը: 2009թ. Մոսկվայում սպանվեցին Դեդ Հասանի կլանի անդամ, «օրենքով գողեր» Ալիկ Մինալյանը (Ալիկ Սոչինսկին) և Անդրեյ Գոլուբևը (Սկիֆը): Հետո եղավ Մադոյանի դեմ մահափորձը: Չի բացառվում, որ սրանք Դեդ Հասանի կլանը թուլացնելու սցենարի շարունակությունը լինեն, քանի որ Դեդ Հասանի կլանը շարունակում է ամենաազդեցիկը մնալ Ռուսաստանում:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում