«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ներկայացրել է 2012/13թթ մրցաշրջանի պահեստային նոր մարզահագուստը: Հիշեցնենք, որ «կարմիր սատանաներ»-ի` կարմիր վանդակավոր կտորից կարված տնային նոր մարզահագուստը քննադատության էր արժանացել երկրպագուների կողմից:
Nike ընկերության ստեղծած արտագնա հանդերձանքի մեջ վանդակները օգտագործվել են միայն հագուստի ստորին կեսում:
Նոր մարզահագուստով առաջին հանդիպումը «Յունայթեդ»-ը կանցկացնի օգոստոսի 18-ին` Պրեմիեր Լիգայի առաջին տուրի շրջանակներում «Էվերթոն»-ի հետ կայանալիք խաղում:










































