Ֆինները որոշել են դադարեցնել «Խորհրդավոր ասպետ. լեգենդի վերածնունդը» ֆիլմի գովազդի ցուցադրությունը ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում ֆիլմի պրեմիերայի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
YLE ֆիննական հեռուստաընկերության տվյալների համաձայն` Ֆինլանդիայում ֆիլմի համացանացային գովազդը դադարեցված է, իսկ հեռուստաեթերից տեսանյութերն են հեռացված: Դեռ հայտնի չէ, թե որքան ժամանակով է դադարեցվելու ֆիլմի ցուցադրության գովազդը:











































