Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը պայմանագիր է կնքել «Խիմկի»-ի հետ, որի կազմում հանդես է եկել 2011/12թթ մրցաշրջանում: Ֆուտբոլսիտը խաղադաշտ դուրս կգա 37 համարի մարզաշապիկով:
Ալեքսանյանը «Խիմկի»-ի կիազմում հանդես է եկել 2011 թվականի օգոստոսից` անցկացնելով 18 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ, իսկ 2012 թվականի հուլիսին նա լքել է թիմը:
Նշենք, որ անցյալում ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ»-ի երիտասարդական թիմում, Եկատերինբուրգի «Ուրալ»-ում, Երևանի «Փյունիկ»-ում: Վերջինիս կազմում 2009 թվականին Ալեքսանյանը դարձել է Հայաստանի չեմպիոն:










































