Բռնցքամարտիկ Դավիթ Հայրապետյանը, ով ներկայացնում է Ռուսաստանը, Весь спорт-ի հետ զրույցում խոսել է Լոնդոնի 2012 թվականի օլիմպիական խաղերի մասին ու նշել, որ իր հիմնական մրցակիցները կլինեն չինացի, կորեացի ու ֆրանսիացի մարզիկները.
«Վիճակահանությունից առաջ սպասելիքներ չունեմ, բայց ավելի ճիշտ կլիներ, որ Լոնդոնում մրցման զամբյուղները կազմվեին ըստ բռնցքամարտիկների վարկանիշի, ոչ թե պատահական կերպով: Անհեթեթություն է, երբ նման խոշոր մրցաշարերում ֆավորիտները հանդիպում են առաջին փուլում:
Հիմնական մրցակիցներս Չինաստանի, Կորեայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչներն են: Ես Լոնդոն եմ մեկնում ոսկե մեդալ նվաճելու: Ես մտածում եմ միայն առաջին տեղի մասին»,- հայտարարել է Հայրապետյանը: