Հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, Р-Спорт-ին տված հարցազրույցում խոսել է Լոնդոնի օլիմպիադայի մասին.
«Ես գիտեմ, որ բոլորը սպասում են օլիմպիադայում իմ հաղթանակին, բայց դա ինձ վրա հոգեբանական ճնշում չի գործադրում: Ես մտադիր եմ Լոնդոնում իրագործել իմ բոլոր առաջադրանքները:
Բոլորին համարում եմ արժանի հակառակորդ և պահպանում եմ զգոնությունս: Ինձ պակասում է միայն արագությունը: Մնացած ժամանակում աշխատելու ենք այդ թերությունը շտկելու ուղղությամբ»,- հայտարարել է Ալոյանը: