Գլենդելաբնակ անպարտելի բռնցքամարտիկ, թեթևքաշային Արտ Հովհաննիսյանը Սանտա Ինեզ քաղաքում կայացած մենամարտում միավորներով առավելության է հասել WBA վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, վենեսուելացի 34-ամյա բռնցքամարտիկ Միգել Ակոստայի նկատմամբ:
Chumash Casino մարզադահլիճում 10 ռաունդիաց բաղկացած մենամարտում հաղթանակը Հովհաննիսյանին մեծ դժվարությամբ տրվեց: Հայազգի բռնցքամարտիկը 5-րդ ռաունդում հայտնվեց նոկդաունում, սակայն կարողացավ շարունակել այն ու հաղթել միավորներով: