Այսօր Բաքվում սկսվել է ԱՊՀ-ի և Բալթյան երկրների երկաթուղային խորհրդի նիստը, որը տևելու է մինչև փետրվարի 18-ը,- տեղեկացնում է 1news.az-ը:
Համաժողովի քննարկումների հիմնական թեման միջազգային ուղղություններով երկաթուղային փոխադրումներ իրականացնող շարժակազմերն են:
Տեղի են ունենալու նաև երկկողմ առանձին քննարկումներ: Իսկ համաժողովի վերջում նախատեսված է համապատասխան արձանագրություն ընդունել։