Մարդկանց պատճառով սկսված գլոբալ տաքացման վերաբերյալ միջազգային բանակցությունները սկսվել են դեռևս 20 տարի առաջ Ռիոյում, բայց չնայած արտաանետումները դադարեցնելու բոլոր ջանքերին, այս 20 տարիների ընթացքում ևս արտանետումները շարունակվել են լցվել շրջակա միջավայր:
The Christian Monitor-ը հաղորդում է, որ անցած տարին նույնպես բացառություն չէր:
2011 թվականին ածխածնի երկօքսիդի արտանետումները ավելացել են 3 տոկոսով ` հասնելով 37.5 միլիարդ տոննայի: Այս մասին հաղորդել են Եվրոպայի վերլուծաբանները:
Չինաստանը , ԱՄՆ, ԵՄ-ը, Հնդկաստանը, Ռուսաստանի դաշնությունը և Ճապոնիան համարվում են ամենաշատ ածխածնի երկօքսիդ արտանետողներն աշխարհում:








































