Լոնդոնի օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ հանդես կգա երկրի ամենահայտնի փոփ խումբը`Spice Girls-ը:
The Hollywood reporter-ը հաղորդում է, որ խմբի բոլոր հինգ կանայք կվերամիավորվեն ևս մեկ անգամ խմբով հանդես գալու համար՝ Ջորջ Մայքլի, Who-ի Take That-ի հետ: Երգիչները հանդես կգան օգոստոսի 12-ին:
Ենթադրվում է, որ վերամիավորված խումբը հանդես կգա իրենց 1996 թվականի հիթով` Wannabe երգով:











































