ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել տուգանել Անտոնիո Կասանոյին «Եվրո-2012»-ի հարցազրույցներից մեկի ժամանակ դիսկրիմինացիոն արահայտություններ կատարելու համար:
Հարցազրույցներից մեկի ժամանակ Կասանոյին հարցրել են՝ ճիշտ է արդյոք, որ Իտալիայի ընտրանու կազմում կան արվամոլներ, ինչին Կասանոն պատասխանել է բավականին կոպիտ կերպով` վիրավորելով համասեռամոլներին: Չնայած հաջորդ օրը ներողություն է խնդրել` ասելով, որ ինքը հոմոֆոբ չէ և չի ցանկացել ոչ ոքի վիրավորել:
Հետաքննության արդյունքում ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել իտալացի հարձակվողին տուգանել 15 000 եվրոյով: Ֆուտբոլիստն այդ որոշումը կարող է բողոքարկել 3 օրվա ընթացքում:









































