Գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Պովետկինը հաստատել է, որ պատրաստ է մենամարտել WBA/IBF/WBO/IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ:
«Պատրաստ եմ հանդիպել Կլիչկո եղբայրների հետ ցանկացած ժամանակ: Չեմ սիրում դատարկ խոսակցություններ: Նախըտրում եմ ուժերը չափել ռինգում: Ցանկանում եմ պայքարել լավագույնների հետ: Ես WBA վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն եմ, Վլադիմիր Կլիչկոն բացարձակ չեմպիոն է: Ըստ կանոնադրության` ուկրաինացին մոտ ժամանակներս պետք է պայքարի ինձ հետ: Ամեն ինչ պետք է իր հունով ընթանա»,- Պովետկինին մեջբերում է Известия-ն: