WikiLeaks-ը հրապարակել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի կողմից գրված հարյուրավոր նամակներ, որոնք գրվել են Սիրիայում ժողովրդական հուզումներից մի քանի ամիս առաջ, ընդ որում դրանցում որևէ տեղեկություն չկա նրա կողմից ընդդիմությանը ճնելու գաղտնի ծրագրերի մասին: Նամանկները սակայն, ցույց են տվել, որ Սիրիայի նախագահը սեքսիստական հումորների սիրահար է:
Ինչպես հաղորդում է NEWSru.com գործակալությունը, Ասադն [email protected] էլեկտրոնային հասցեից նամակներ է ուղարկել իր շրջապատի մարդկանց՝ ազգականներին և համախոհներին:
Նամակներից մեկում Ասադն այսպիսի անեկդոտ է պատմում.«Կին. Ես կցանկանայի լինել թերթ, որպեսզի ամբողջ օրը լինեմ քո ձեռքերին: Ամուսին. Ես կցանկանայի՝ դու լինեիր թերթ, որպեսզի ես ամեն օր նորը ստանամ»:
Մեկ այլ անեկդոտում՝ կնոջ այն հարցին, թե ինչ կաներ ամուսինն իր համար, եթե ինքը նվաճեր Էվերեստի գագաթը, ամուսինը պատասխանում է.«Քնքշորեն կհրեի»:
Ընդհանուր առմամբ WikiLeaks-ը հրապարակել է Սիրիայի ղեկավարության նամակագրությունից 2,434,899 հաղորդագրություն, այդ թվում՝ արտգործնախարարի, ֆինանսների նախարարի և նախագահի նամակնեը: Դրանցից միան 400 հազարն են գրված արաբերենով, մյուս 68 հազարը ռուսերենով են, քանի որ շատ սիրիացի ռազմական և պետական գործիչներ սովորել են ԽՍՀՄ-ում և ՌԴ-ում:








































