Միացյալ Նահանգներում բանտից ազատվելուց առաջ «բարձր ռիսկային» մանկապիղծները ստի դետեկտորով թեստ կանցնեն: Դա կօգնի կանխել նրանց հետագա հարձակումները: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը
Նրանց կտրվեն ապագայի ծրագրերին ու նախատեսվող քայլերին վերաբերող հարցեր: Փորձի արդյունքում պարզվել է, որ սարքերը ստիպել են հանցագործներին ավելի ազնիվ լինել ծառայողների հետ: Նրանք կրկնակի շատ բացահայտումներ են արել իրենց ապագայի մասին, քան այն հանցագործները, որոնք հարցաքննվել են առանց պոլիգրաֆների (ստի դետեկտոր): Դետեկտորի առկայությամբ հացաքննվածներից ոմանք խոստովանել են իրենց երևակայական մտքերը և հայտնել, որ մտադիր են կրկին սեռական հարձակումների դիմել:
Հանցագործները նաև խոստովանել են, որ թեստերն օգնել են իրենց ավելի լավ գիտակցել ու կառավարել իրենց վարքը:
Դուրս գալիս նրանք կստորագրեն նաև սեռամոլների ռեգիստրում, նրանց կարգելվի մուտք գործել որոշակի տարածքներ, որտեղ նրանք կարող են հանդիպել պոտենցիալ զոհերի:
Սա իրատեսական քայլ է՝ հասարակությանը զերծ պահելու սեռամոլորագարների հարձակումներից:
Թեստերն անցկացվել են 2009-2011 թթ.: Ներկայում 3000 գրանցված սեռամոլագար կա, որոնցից 750-ը՝ խիստ վտանգավոր:










































