Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանին Հայաստանում հայտնվելու դեպքում անմիջապես ձերբակալում և կալանավորում է սպառնում: Այս հարցում այսօր լրագրողներին հավաստիացրեց Հայաստանի ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
«Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարված է միջազգային հետախուզում, իսկ նրա հայտնվելու դեպքում ոստիկանության կողմից ձեռնարկվելիք քայլերը միանշանակ են` անմիջապես կձերբակալենք և կվերցնենք կալանքի տակ»,-հայտարարեց Հունան Պողոսյանը:








































