«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի ժամանակ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հյուրանոցի տարածքում լինել-չլինելու հարցը պարզելու համար ՀՀ ոստիկանության մոտ են արդեն բոլոր մեղադրյալների հեռախոսազրույցների վերծանումները:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանի տեղեկացմամբ, ոստիկանությունն այսօրվանից սկսել է դրանց քննությունը:
Իսկ ինչ վերաբերում է անմիջապես Ռուբեն Հայրապետյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումներին` Համբարձումյանի տեղեկացմամբ, օրենքով իրավասություն չկա պահանջելու այն անձի հեռախոսային խոսակցությունների վերծանումները, որը գործով մեղադրյալ չէ, սակայն անվտանգության աշխատակիցների հեռախոսային խոսակցություները վերծանված են և ոստիկանության ձեռքում են:










































