Երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչնյանը իր հերթական մենամարտը կանցկացնի ընդդեմ պուերտոռիկացի Լուիս Օռլանդո դել Վալեի հետ: Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին Լաս Վեգասում: Այս մասին հաղորդում է Fightnews-ը:
Regnum-ի փոխանցմամբ՝ կիսածանր քաշային կարգում հանդես եկող Օռլանդո դել Վալեն պրոֆեսիոնալ ռինգում երբևէ պարտություն չի կրել: Անցկացրել է 16 հանդիպում, որից 11-ն ավարտել է նոկաուտով:
Նշենք, որ վերջին անգամ Դարչինյանը ռինգ է դուրս եկել այս տարվա ապրիլին: Հայազգի մարզիկը պարտվել է WBC վարկածով թեթևքաշային (մինչև 53,5 կգ) կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար ճապոնացի Շինսուկե Յամանակայի հետ պայքարում: