The Guardian-ի տեղեկացմամբ` «Արսենալ»-ը չի ընդունել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի` հարձակվող Ռոբին վան Պերսիի տրանսֆերի գնման առաջարկը:
Մանկունիանցիները հարձակվողի իրավունքների դիմաց առաջարկել 20 մլն ֆունտից պակաս գումար, այն դպեքում, երբ «Արսենալ»-ը վան Պերսիի տրանսֆերը պատրաստ է վաճառել նվազագույնը 20 մլն ֆունտով:
Հիշեցնենք, որ վան Պերսիի ծառայությունների ձեռքբերման առաջարկներ են կատարել նաև «Մանչեսթեր Սիթի»-ն և «Յուվենթուս»-ը: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ հոլանդացին թիմի հետ չի մեկնի ասիական շրջագայության:








































