Sports Illustrated-ը հրապարակել է ԱՄՆ-ի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ամենամյա վարկանիշային աղյուսակը:
Ցուցակը գլխավորել է ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը, որը անցած տարվա ընթացքում վաստակել է 85 մլն ԱՄՆ դոլար` 2011 թվականի սեպտեմբերից անցկացնելով ընդամենը 2 մենամարտ: 40 մլն ԱՄՆ դոլարը Մեյուեյզերը վաստակել է Վիկտոր Օրտիսի, իսկ 45 մլն ԱՄՆ դոլարը` Միգել Կոտոյի հետ անցկացրած մենամարտի համար:
Ավելի վաղ Forbes-ը բռնցքամարտիկին ճանաչել աշխարհի ամենաբարձր վարձատրությունն ունեցող մարզիկ: