«Վալենսիա»-ի պաշտոնական կայքի տեղեկացմամբ` ակումբի կազմը համալրել է կիսապաշտպան Ֆերնանդո Գագոն: Ֆերնանդոյի տրանսֆերը պատկանում էր «Ռեալ»-ին, սակայն անցած մրցաշրջանում ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել «Ռոմա»-ում:
Համաձայնագրի պայմանները չեն հրապարակվում, սակայն, որոշ տվյալներով, «չղջիկներ»-ը Գագոյի տրանսֆերի դիմաց վճարել են 3.5 մլն եվրո:








































