Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Aeroflot Open հեղինակավոր մրցաշարի C խմբում պարզապես հրաշալի են հանդես գալիս հայ շախմատիստները. մրցաշարային աղյուսակի առաջին 6 հորիզոնականներից 4-ը զբաղեցնում են մեր շախմատիստները:
Արդեն երկրորդ օրն է, որ Aeroflot Open-ում մենք կարող ենք հետևել հայկական դիմակայության: Երեկ միմյանց հետ մրցեցին 6 տուրից հետո 5.5-ական միավոր վաստակած Արթուր Ղարագոզյանը և Տիգրան Սիմոնյանը. պարտիան ավարտվեց վերջինիս հաղթանակով, և այժմ Սիմոնյանը 6.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Այսօր 8-րդ տուրում Տիգրանը կմրցի մեկ այլ հայ շախմատիստի՝ 6 միավորով երկրորդ տեղում ընթացող Դավիթ Շահինյանի հետ:
Արթուր Ղարագյոզանն ու Վարդան Խոջոյանը 5.5-ական միավորով ռուս Վալերի Արտամոնովի հետ կիսում են 3-րդից 6-րդ հորիզոնականները: