Thursday, 28 03 2024
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին

«Ժողովրդի քանակից, վճռականությունից, էներգետիկայից է կախված մեր քաղաքական օրակարգը»

– Պարոն Զուրաբյան, փետրվարի 12-ին կայացած ԲՀԿ 5-րդ համագումարից առաջ ՀՀԿ-ԲՀԿ փոխհարաբերություններում լարվածություն նկատվեց, նույնիսկ քողարկված հակամարտության նմանվեց իրավիճակը: Քաղաքական օրակարգն այնքան թեժացավ, որ տպավորություն ստեղծվեց, թե ՀԱԿ-ը մի տեսակ դուրս մնաց հայաստանյան քաղաքական կյանքի օրակարգից: Եթե ներիշխանական թեժ պայքարը դեռ երկար շարունակվի` իշխանություններին հաջողվելո՞ւ է «զբաղեցնել» օրակարգը:


– Ես չգիտեմ` ում է թվում, թե Կոնգրեսը դուրս է մնացել, ես այդպիսի մարդ չեմ ճանաչում, ձեր հարցը ինձ համար անակնկալ է: Իրականում ողջ ժողովուրդը ոգևորված է փետրվարի 18-ի հանրահավաքի օրակարգով, և վստահ եմ, որ դա լինելու է մեծ հանրահավաք: Ես չգիտեմ այլ քաղաքական ուժ, որը կարողանում է այդքան մարդ մոբիլիզացնել, ու քանի որ այդպես է` ես չեմ հասկանում, թե Կոնգրեսը ինչից է դուրս մնացել:


Ինչ վերաբերում է ՀՀԿ-ԲՀԿ այդ հակամարտությանը, ապա դա իրականում հակամարտություն է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, այս ռեժիմի երկու պարագլուխների միջև: Դա պայքար է իշխանության համար, որը ցույց է տալիս, որ ռեժիմի ներսում կան լուրջ ճեղքվածքներ, լուրջ անհանգստություններ և լուրջ հակասություններ, և ռեժիմը պառակտվում է, թուլանում է: Ռ.Քոչարյանի նախագահական ամբիցիաները, իշխանությունը իր ձեռքը վերադարձնելու ամբիցիաները այսօր սնվում են նաև այն հանգամանքով, որ Ս.Սարգսյանի քաղաքականությունը, ըստ էության, ձախողվել է բոլոր ճակատներում, և Ռ.Քոչարյանն անհանգստացած է, որ այսպես շարունակելով` ռեժիմը կանգնած է տապալման առջև: Բնականաբար ե՛ւ Ռ.Քոչարյանը, ե՛ւ Ս.Սարգսյանը հասկանում են, որ կիսել իշխանություն չեն կարող, և իշխանությունը պետք է լինի կա՛մ մեկինը, կա՛մ մյուսինը: Ուստի Ս.Սարգսյանը մի վերջնագրով հանդես եկավ ԲՀԿ նկատմամբ, որը պետք է ապահովեր ԲՀԿ աջակցությունը 2013թ. նախագահական ընտրություններում` դրանով զրոյացնելով Ռ.Քոչարյանի առաջադրվելու շանսերը: Բայց այդ պլանին կատաղի դիմադրություն է ցույց տալիս Ռ.Քոչարյանը: Հաշվի առնելով սոցիալ-տնտեսական ծանր վիճակը, ընդդիմության հանրահավաքների սեզոնի բացումը, ինչպես նաև կուտակվող դժգոհությունը ռեժիմի նկատմամբ` այսօր մի փոքրիկ զինադադար են ուղղակի կնքել, բայց դա զուտ տակտիկական մի ձեռնարկ է: Ամբողջ լարվածությունը ոչ միայն պահպանվել է, այլև սրությամբ շարունակում է զարգանալ, և այն, որ ռեժիմի ներսում այսօր ուղղակի անառողջ մթնոլորտ է, որ ռեժիմը ե՛ւ պառակտված է, ե՛ւ թուլացած, դա միանշանակ է: Բնական է, որ սա գրավում է հասարակության ուշադրությունը, որովհետև հասարակությունն էլ հասկանում է, որ այս հակամարտության մեջ, որը կա բռնապետության և ժողովրդի միջև, այդ պառակտումները կարևոր նշանակություն ունեն:


– Իսկ ձեր նշած այդ երևույթները որքա՞ն են գրավել Հայ ազգային կոնգրեսի ուշադրությունը` հետագա մարտավարության ճշգրտման տեսանկյունից:


– Նախ ասեմ, որ ընդդիմության պայքարի և ընտրած ստրատեգիայի հաջողությունն է, որ սրան հասել ենք: Ռ.Քոչարյանի մոտ այդ անհանգստությունը հենց այնպես չի ծնվել` նա տեսնում է, որ երկրում կա ընդդիմություն, որը ըստ էության կարողանում է բացահայտել այս ռեժիմի հանցագործությունները, երկրում կա մի ընդդիմություն, որը իր ակտիվ գործունեությամբ պահում է իշխանությանը մշտապես պաշտպանվողի կարգավիճակում, և փաստորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ ռեժիմը կորցրել է իր վստահությունը իր ուժերի նկատմամբ: Կրկնում եմ` սա մեր ընտրած ստրատեգիայի և գործողությունների հետևանքն է: Ուստի մեզ մնում է ուղղակի շարունակել այն, ինչ որ մենք անում էինք` լինել վճռական, հետևողական, նպատակուղղված այն գործում, որը պետք է անի ընդդիմությունը:


– Ո՞րն է այդ գործը:


– Բացահայտել ռեժիմի ապօրինությունները, հանցագործությունները, երկրում ստեղծված քրեաօլիգարխիկ համակարգի արատները, դրանք հասցնել հասարակությանը և ժողովրդի համար ստեղծել հնարավորություն` ոտքի կանգնելու, ինչը մենք անում ենք մեր հանրահավաքներով:


– Իսկ իշխանափոխությու՞նը, պարոն Զուրաբյան:


– Իսկ իշխանափոխությունը կլինի, երբ ժողովուրդը իր մեծամասնությամբ ոտքի կկանգնի: Մենք այդ գործը անում ենք համբերատար, տանում ենք հետևողական, բայց վերջնական խոսքը ժողովրդինն է: Ժողովուրդը պետք է թոթափի հարմարվողականությունը, պետք է հասկանա, որ ուղղակի տներում դժգոհություն հայտնելը շատ քիչ է: Որևէ առաջընթաց, որևէ փոփոխություն կարող է լինել ոչ միայն, երբ որ քաղաքականապես ակտիվ, բարձր գիտակցություն ունեցող, քաղաքացիական կորիզն է ոտքի կանգնած, այլև` ամբողջ ժողովուրդը, անգամ այն մարդիկ, որոնք այսօր քաղաքականացված չեն: Նրանք վերջապես ինչ-որ պահի պետք է հասկանան, որ այսպես այլևս շարունակել չի կարելի:


– Հասարակության մեծ մասի մոտ բավական մեծ սպասելիքներ կան առաջիկա հանրահավաքից: Եթե առաջիկա հանրահավաքի էներգետիկան հզոր լինի` Կոնգրեսի հետագա քայլերը որո՞նք են լինելու, թե՞ այս հանրահավաքը մեկնարկային չի լինելու իշխանափոխության ճանապարհին:


– Չեմ կարծում, որ ընդդիմությունը արհեստականորեն կարող է իրավիճակ ստեղծել: Երբ, որ ընդդիմությունը փորձում է արհեստականորեն իրավիճակ ստեղծել` ավելի շատ նմանվում է պրովոկացիաներով զբաղվող խառնակչի: Ընդդիմությունը պետք է ղեկավարի հասարակական տրամադրությունները, ժողովրդի պահանջները: Այսինքն` եթե ժողովուրդը արդեն պատրաստ է ոտքի կանգնել, դա կերևա առաջիկա հանրահավաքներում, և վստահեցնում եմ ձեզ, որ հենց այդ իրավիճակից է կախված, այսինքն` ժողովրդի քանակից, եռանդից, վճռականությունից, ձեր ասած` էներգետիկայից է կախված նաև մեր քաղաքական օրակարգը: Իհարկե, եթե փետրվարի 18-ի հանրահավաքին մասնակցի որակապես այլ քանակի ժողովուրդ` դա փոխելու է քաղաքական օրակարգը: Երբ հարյուր հազարավոր մարդիկ են դուրս գալիս փողոցները` արդեն հնարավոր է լուծել իշխանափոխության հարցը:


– Պարոն Զուրաբյան, բացի իշխանական կուսակցություններից, նաև ընդդիմադիր կուսակցություններն են վերջերս լծվել ՀԱԿ-ին քննադատելու գործին, մեղադրում են ընդդիմադիր դաշտում մենաշնորհային դիրք բռնելու մեջ: Օրինակ` «Ժառանգության» ներկայացուցիչներն են վերջերս բավական ինտենսիվ անդրադառնում ՀԱԿ-ի մարտավարությանը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:


– Ընդդիմության գործառույթը` դա իշխանության դեմ պայքարն է, ընդդիմության քննադատության թիրախը պետք է լինեն իշխանությունները, և մենք անշեղորեն զբաղվում ենք այդ գործով: Իսկ ինչ վերաբերում է պարբերաբար հնչող այն քննադատությանը, թե մեր ձեռքում կա մենաշնորհ` դա ուղղակի անհասկանալի է, որովհետև, եթե մենք որպես մենաշնորհ ունենայինք հեռուստակայան, ինչ-որ պաշտոններ, մենաշնորհ ֆինանսական հոսքերի տեսանկյունից` ես կհամաձայնեի: Բայց մենք ոչնչում մենաշնորհ չունենք, մենք ո՛չ Մատենդարանի հարթակում մենաշնորհ ունենք` այնտեղ ցանկացած ուժ կարող է հանրահավաք անցկացնել, ո՛չ Ազատության հրապարակի մենաշնորհը ունենք` ցանկացած քաղաքական ուժ կարող է պայքարել, որ այնտեղ հանրահավաք անցկացնի: Ուստի, ես չեմ հասկանում, թե ինչ մենաշնորհի մասին է խոսքը: Մեր միակ մենաշնորհը, եթե այդպիսին կա, դա ժողովրդի վերաբերմունքն է մեր նկատմամբ: Այդ մենաշնորհը թող պահանջեն ժողովրդից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում