Սիրիական զորքերը վերականգնել են վերահսկողությունը Դամասկոսի հարավում Միդան թաղամասի վրա, որը մի քանի օր առաջ անցել էր ապստամբների ձեռքը: Այս մասին հաղորդում է Suriya հեռուստաալիքը:
Ռամադանի առաջին օրվա գիշերը մայրաքաղաքում և նրա մերձակայքում շարունակվել է ակտիվ փոխհրաձգությունը: Al-Arabiya հեռուստաալիքը տեղեկացնում է, որ զինյալները հարձակում են գործել ռազմաօդային ուժերի հետախուզության շտաբի վրա: Մայրաքաղաքի կենտրոնում՝ Խալիդ իբն Վալիդ փողոցի վրա, հրդեհել և ավերել են Ռիֆ Դիմաշկ թաղամասի ոստիկանական վարչությունը:
Վաղ առավոտից ընդդիմադիրները լուրեր են տարածում, թե իրենց վերահսկողության տակ են գտնվում Ռուքն էդ-Դին և Բարզե թաղամասերը, որտեղ մեծ քանակությամբ քրդեր են ապրում:











































