«Շալկե»-ի իսպանացի լեգենդար ռմբարկու Ռաուլը Գերմանիա տեղափոխվելուց հետո առաջին անգամ կխաղա Իսպանիայում:
Marca-ին տված հարցազրույցում Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն ասել է, որ չէր ցանկանա իսպանական ակումբի դեմ խաղալ:
«Սա իմ առաջին խաղն է Իսպանիայում գերմանական ակումբ տեղափոխվելուց հետո, այդ պատճառով այն երկար կհիշեմ: Ինձ այստեղ շատ ջերմ ընդունեցին, ինչն անշուշտ հաճելի է: Գնահատում եմ երկրպագուների վերաբերմունքը: Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում:
«Վալենսիա»-ն չափազանց ուժեղ թիմ է և շատ ավելի տիտղոսակիր, քան «Շալկե»-ն: Եթե իմ կարծիքն ազդեր վիճակահանության վրա, ապա ես չէի ցանկանա մրցել իսպանական ակումբի հետ»:
Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում «Շալկե»-ն կհյուրընկալվի «Վալենսիա»-ին: