Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Էկվադորը բանակցություններ է վարում 400 միլիոն դոլարի իրանական նավթի գնման շուրջ՝ ուշադրություն չդարձնելով Իրանի նավթային և բանկային սեկտորների նկատմամբ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներին: Այս մասին հայտարարել է Էկվադորի Կենտրոնական բանկի նախագահ Պեդրո Միգել Դելգադո Կամպանիան:
Վերջինիս խոսքերով՝ Էկվադորն ինքնիշխան պետություն է և կարող իր հարաբերությունները զարգացնել ցանկացած երկրի հետ ու ինքնուրույն ընտրել իր առևտրային գործընկերներին:








































