«Պարզվում է՝ ՀՀԿ-ի հետ գործ ունենալը վտանգավոր է բոլորի համար և ամեն քայլափոխի»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Երեկ՝ կեսօրին, արյան ճնշման բարձրացման հետևանքով կտրուկ վատացել է ՀՀԿ կենտրոնական գրասենյակում վերանորոգում իրականացնող շինարարներից մեկի առողջական վիճակը: Բանը հասել է շտապբուժօգնություն կանչելուն: «ժողովուրդ»-ը տեղեկացավ որ բժիշկների մասնագիտական միջամտությունից հետո շինարարի վիճակը կայունացել է»:










































