ԱՄՆ զինված ուժերի ուղղաթիռը վթարի է ենթարկվել Օմանում հինգշաբթի օրը: Ինչպես հաղորդել է CNN-ը` վկայակոչելով ամերիկյան զինված ղեկավարության հայտարարությունը, անձնակազմի ճակատագիրը դեռևս անհայտ է:
MH-53E Sea Dragon մակնիշի ուղղաթիռը վթարի է ենթարկվել Օմանի մայրաքաղաք Մասկատից 24 կմ հարավ-արևմուտք:
Վթարի պատճառները դեռևս անհայտ են, սակայն զինվորական ղեկավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ բացառվում է ուղղաթիռին խփելու հնարավորությունը:










































