Tuesday, 09 06 2026
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին

Արևմտյան ԶԼՄ-ները Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների մասին

Արմտյան մի քանի լրատվամիջոցներ այսօր անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրություններին:

The Washington Post-ը մասնավորապես գրել է, որ Ադրբեջանից անջատված տարածքում, որտեղ բնակչության մեծամասնությունն են կազմում էթնիկ հայերը, այսօր տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որտեղ կարևորվում էին ներքին խնդիրները և ամենայն հավանականությամբ դրանք չեն ազդի երկրի կարգավիճակի վերաբերյալ արդեն երկու տասնամյակ շարունակվող վեճի վրա:

Լեռնային Ղարաբաղը, որի բնակչությունը կազմում է 140000 մարդ 1994 թվականին ավարտված պատերազմից հետո եղել է հայկական ուժերի և տեղական բանակի վերահսկողության տակ: Ադրբեջանը բազմիցս սպառնացելէ ետ վերադարձնել տարածքը, և Հայաստանի, Ադրբեջանի և ԵԽԽՎ-ի ներակայացուիցչների միջև բանակցությունները, որոնք ուղղված են այդ հակամարտության լուծմանը, այդպես էլ արդյուքն չեն տալիս:

CBS News-ը շարունակում է , որ հինգշաբթի օրը կայացած նախագահական ընտրություններում պայքարել են գործող նախագահ Բակո Սահակյանը և երկու մրցակիցներ, ովքեր նույն կարծիքն ունեն տարածարշջանում երկրի կարգավիճակի մասին, բայց տարբեր կարծիքներ ունեն տնտեսական և կաշառակության հետ կապված խնդիրների վերաբերյալ:

Լրատվամիջոցները հաղորդել են նաև, որ Ադրբեջանը, արտաքին գործերի նախարարության հայտարարության համաձայն, հինգշաբթի օրը անօրինական է համարել ընտրությունները` համարելով դրանք իր տարածքներում Հայաստանի կողմից օկուպացման քաղաքականության մի մաս:

Ի պատասխան այդ մեղադրանքների` Ղարաբաղի արտգործնախարար Վասիլի Աթաջանյանը Reuters-ին ասել , որ իրենք ունեն բոլոր հիմքերը պնդելու աշխարհի առջև, որ անցկացնում են օրենքին համապատասխան ընտրություններ, և որ որևէ տարբերություն չկա այս ընտրությունների և ժողովրդավար Եվրոպայում անցկացվող քվեարկությունների միջև։

Եվրամիության արտգործնախարարը հայտարարել է, թե պաշտոնական Բրյուսելը չի ճանաչում այս ընտրությունների անցկացման սահմանադրական և օրենսդրական շրջանակր։

«Ֆրանսպրես»-ը զրուցել է Վաշինգտոնում գործող Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տնօրեն Սվանթ Քորնելի հետ, ով նշել է, թե միջազգային համայնքը դեռևս որևէ նշանակալից ջանք չի գործադրել այս խնդիրը լուծելու ուղղությամբ, մինչդեռ երկու կողմերում առկա ներքին խնդիրները կարող են տարաձայնությունը կրկին լայնամասշտաբ հակամարտության վերածել։

«Այս իրավիճակը չի կարող անվերջ այսպես շարունակվել, կգա մի պահ, երբ ինչ-որ բան դուրս կգա վերահսկողությունից», – ասել է ամերիկացի փորձագետը և հավելել, – «Այս հակամարտությունը ժամացույցով աշխատող ռումբ է, և եթե դրա հետ ոչինչ չարվի, կարծում եմ՝ ինչ-որ պահի այն կվերածվի նոր զինված հակամարտության»։

Հակամարտող երկու կողմերն էլ ներքաշվել են սպառազինությունների մրցավազքի մեջ, և գնալով ավելի շատ միջոցներ են տրամադրում բարդ զինատեսակներ ձեռք բերելու համար, իր հերթին փաստում է Հարավային Կովկասում BBC-ի թղթակիցը՝ ընդգծելով, որ լայնամասշտաբ հակամարտությունը այս անգամ էլ ավելի վնասաkար հետևանքներ կունենա, հատկապես եթե դրա մեջ ներքաշվեն տարածաշրջանային գործընկերները՝ Ռուսաստանը կամ Թուրքիան։

Արևմտյան լրագրողները զրուցել են նաև Ղարաբաղի շարքային քաղաքացիների հետ՝ ընդգծելով, որ մեծ մասը առաջին հերթին խոսում է խաղաղության մասին:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում