Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄն պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին, ԱՄՆ-ն շարունակում է աջակցել հայ-թուրքական գործընթացին:
Այն հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կարգավորման գործըթնացը «մահացել է», իսկ ԱՄՆ բավականին շատ գործ է արել այս ուղղությամբ, որն են լինելու ԱՄՆ-ի հետագա քայլերը: Քրուլին պատասխանել է, որ պետքարտուղար Քլինթոնը մեծապես ներգրավված է եղել այս գործըթնացում:
«Մենք հասկացել ենք, որ մի քանի ամիսների ընթացքում խոչընդոտներ են առաջացել գործընթացում: Մենք կշարունակենք ներգրավել Թուրքիային, Հայաստանին, Ադրբեջանին և տեսնել, թե ինչպես կարող ենք առաջ շարժվել». ասել է նա: Այս մասին գրում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը: