Այսօր առավոտյան իր աշխատանքն է վերսկսել է Իսրայելի դեսպանատունը Ադրբեջանում: Այս մասին Trend-ին հայտնել է դեսպան Միխաել Լավոն Լոտեմը:
Նրա խոսքով, բոլոր խնդիրները լուծված են:
Դեսպանատունը աշխատանքը դադարեցրել էր երեկ, ինչպես նշվել էր տեխնիկական պատճառներով: Սակայն ադրբեջանական որոշ լրատվամիջոցների տեղեկություններով, խնդիրները կապված են եղել անվտանգության հետ:
Մի քանի օր առաջ Իսրայելի հետախուզական մարմինները Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի ու Վրաստանի մասին նախազգուշացում էին տարածել սեփական քաղաքացիների համար, այդ երկրներում նրանց սպառնացող հավանական վտանգի և ահաբեկչությունների մասին: