Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է լքի պաշտոնը և ապահովի իշխանափոխությունը` կարծում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը:
«Ես միանգամայն հստակ ուղերձ ունեմ նախագահ Ասադին. նրա հեռանալու ժամանակն է, նրա վարչակարգը իշխանությունը հանձնելու կարիք ունի»,- ասել է պաշտոնական այցով Քաբուլում գտնվող վարչապետը:
Քեմերոնն ավելացրել է, որ միանգամայն ակնհայտ է` եթե իշխանության փոխանցում չլինի, կսկսվի քաղաքացիական պատերազմ: Նրա խոսքերով՝ «վարչակարգը իսկապես սարսափելի բաներ է գործել սեփական ժողովրդի դեմ»:
«Ես դիմում եմ նախագահ Պուտինին և Անվտանգության խորհրդին` ժամանակն է, որպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն հստակ և կոշտ բանաձև ընդունի, ես հույս ունեմ` կհենվեն ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլխի վրա»,- ասել է Քեմերոնը:










































