Շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարով երեկ մասնակցել է Rustavi-2 հեռուստաալիքի «Ո՞վ է ցանկանում 20,000» հաղորդմանը («Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի վրացական տարբերակն է) և դարձել այդ խաղի առաջին հաղթողը` ճիշտ պատասխանելով բոլոր 15 հարցերին:
Նա իր շահած գումարը` մոտ 11 հազար դոլար, ուղղելու է բարեգործությանը: Կասպարով հայտնել է, որ այդ գումարը հավանաբար կտա երկու երեխայի, որոնք սրտի վիրահատության կարքի ունեն. «Հուսով եմ, որ երեխաներին այդ գումարները կօգնեն, դրա շնորհիվ կարող եմ ասել, որ օրս իզուր չեմ ապրել», ասել է Գարին` ավելացնելով, որ մեծ պատասխանատվություն է զգացել և բավականին հուզված է եղել:











































