Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂՀ-ում քվեարկությանը մասնակցել է 49 468 ընտրող, որը կազմում է ընտրողների 49.93 տոկոսը: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ռայա Նազարյանը:
Ստեփանակերտում քվեարկությանը մասնակցել է 16 230 ընտրող` բնակչության 44.31 տոկոսը: Ասկերանի շրջանում արդեն քվեարկել է բնակչության 59.86, Հադրութի շրջանում` 61.80, Մարտակերտի շրջանում` 56.43, Մարտունու շրջանում` 43.43, Շահումյանի շրջանում` 63.31, Շուշիի շրջանում` 53.17, Քաշաթաղի շրջանում` 44.4 տոկոսը:
Երևանում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում քվեարկությանը արդեն մասնակցել է 276 ընտրող:











































