Աշխարհի նախկին չեմպիոն հայազգի Արթուր Աբրահամը փետրվարի 12-ին Ստեպան Բոժիչին հաղթելուց հետո Boxingscene.com-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում երկար տոնել իր հաջողությունն ու արդեն ամբողջությամբ կենտրոնացած է առաջիկա մրցամարտի վրա:
«Ես ցանկանում էի իմ երկրպագուներին ապացուցել, որ դեռ ի վիճակի եմ լավ մարտեր անցկացնել և անհաջողություններն արդեն հետևում են: Ցավոք, մրցակիցս ձեռքը վնասեց և չկարողացավ շարունակել մարտը, բայց ես դրանում մեղք չունեմ: Հաղթանակը մնում է հաղթանակ: Ես չեմ պատրաստվում երկար նշեմ հաջողությունս և բոլոր ուժերս կենտրոնացրել եմ Անդրե Ուորդի հետ կայանալիք մրցամարտի վրա»:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը WBA վարկածով աշխարհի գործող չեմպիոն, առայժմ անպարտելի ամերիկացի Անդրե Ուորդն է: Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ մարտը կկայանա մայիսի կեսերին: