ԱՄՆ-ում հայտնաբերել են ֆրանսիացի բնանկարիչ Անրի Մատիսի նկարը, որը 2002 թվականին գողացել էին Կարակասի ժամանակակից արվեստների թանգարանից:
ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդմամբ` Մայամի-Բիչի հյուրանոցում ձերբակալել են մեկ ամերիկացու և մեկ մեքսիկացու, որոնք փորձել են վաճառել նկարը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Գնորդի դերում հանդես են եկել դաշնային գործակալները, ովքեր ներկայացել են որպես արվեստի գործերի կոլեկցիոներներ:
«Կարմիր տաբատով Օդալիսկան» նկարը թվագրվում է 1925 թվականին: Մասնագետները ստեղծագործությունը գնահատում են մոտ 3 միլիոն դոլար:











































