Դուեյն Ջոնսոնին գլխավոր դեր են առաջարկել ֆիլմում, որը ամերիկյան DC կոմիքսների կերպար Լոբոյի մասին է: Այս մասին դերասանը տեղեկացրել է Twitter-ում:
Լոբոն առաջին անգամ ընթերցողներին ներկայացվել է 1983 թվականին: Նա այլմոլորակային է և ունի գերբնական ուժ: Այն ներկայանում է որպես բացասական կերպար, որը հակված է անիմաստ բռնության:
Լոբոյի մասին ֆիլմի ռեժիսուրայով կզբաղվի Բրեդ Փեյթոնը, որը նախկինում նկարահանել է «Կատուներն ընդդեմ շների. Քիթի Գալորի վրեժը» և «Ճանապարհորդություն 2.Առեղծվածային կղզիներ» ֆիլմերով:
Նախագծի պրոդյուսերը Ջոել Սիլվերն է՝ հայտնի «Շերլոկ Հոլմս»,«Գիշատիչը»,«Մահացու զենք»,«Ամուր ընկույզ» և «Մատրիցա» ֆիլմերով:
Ներկայում Ջոնսոնի մասնակցությամբ վերջին ֆիլմը Փեյթոնի «Ճանապարհորդություն 2.Առեղծվածային կղզիներ» ֆիլմն է: Դերասանը վերջերս է ավարտել դերակատարումը «G.I. Joe. Կոբրայի ցատկը 2»կինոնկարում, որն էկրան կաբրձրանա 2013-ի մարտին, մինչդեռ ավելի վաղ այն նախատեսված էր թողարկել 2012-ի հունիսին:










































