Thursday, 25 04 2024
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել

Ռոբերտ Քոչարյանը «կմտնի խաղի մեջ», երբ տնտեսական խնդիրներ ունենա

Կոալիցիային հավատարիմ մնալու Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն, ըստ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի, դեռ ոչինչ չի նշանակում:

Քաղտեխնոլոգի գնահատմամբ, եթե Ռոբերտ Քոչարյանը մտնի խաղի մեջ, ապա կկարողանա ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա: Ըստ Կարեն Քոչարյանի` Քոչարյանը «խաղի մեջ» կմտնի, եթե իր և իր բիզնեսի անվտանգության առումով տնտեսական երաշխիքներ չստանա:

Կարեն Քոչարյանը համաձայն չէ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի այն գնահատմանը, թե Ռոբերտ Քոչարյանը կդնի իր թեկնածությունը այն դեպքում, եթե Պուտինը ևս առաջադրվի որպես նախագահի թեկնածու. «Պուտինը կարող է դնի, իսկ Քոչարյանը` ոչ: Արամ Կարապետյանը նաև ասաց, թե Սերժ Սարգսյանի տանիքն էլ է Պուտինը: Դա իմ համար միանշանակ չէ»:

Վերջին շրջանում քաղաքական օրակարգում հիմնականում քննարկվում են ներկոալիցիոն խնդիրները, իսկ ընդդիմությունը պասիվություն է ցուցաբերում: Կարեն Քոչարյանի գնահատմամբ, այստեղ ընդդիմության խնդիրը չէ, այլ հասարակության. «Եթե հասարակությանը հետաքրքրեց այն, ինչ որ նույն այդ հասարակությանը հետաքրքրեց 2007թ., և նրանք դուրս եկան փողոց, ապա այս անգամ էլ դուրս կգան, իսկ եթե չհետաքրքրի, ապա կլինի այն, ինչ որ կա վերջին երկու տարիների ընթացքում»:

Քոչարյանի կարծիքով, այսօր հայ հասարակությանը փողոց դուրս կբերեն արդարության և սոցիալական խնդիրները. որովհետև այդ խնդիրներն իրենց թույլատրելի սահմանն անցել են. «Քաղաքական, գաղափարական խնդիր` որպես այդպիսին, այսօր չկա: Հասարակության համար կարևոր չէ, թե ով կլինի նախագահը` Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, թե չորրորդ անձ: Խնդիրն այն է, որ պետության մեջ կարգավորվի անարդարության հարցը և մեղմվեն սոցիալական խնդիրները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում