Ռուսական Независимая газета թերթի փոխանցմամբ՝ Իրանի ղեկավարությունը Ռուսաստանի դեմ դատական հայց է ներկայացրել միջազգային դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում՝ խոստացված և չհատկացված С-300 զենիթա-հրթիռային համալիրների համար:
Ռուսաստանի կառավարությունում Коммерсант-ի ունեցած աղբյուրները խոստովանում են, որ իրանական հայցի հետ կապված իրավիճակը չափազանց լուրջ է, և որ դատարանը, ամենայն հավանականությամբ, կբավարարի Իրանի պահանջները: Նրանք հավելել են, որ իրենք հիմքեր չունեն, որ դատարանը հաշվի կառնի Իրանի շուրջ ստեղծված բարդ իրավիճակի նրբությունները, և մտավախություն կա, որ Ռուսաստանը կվճարի ահռելի տուգանք:










































