Տիգրան Պետրոսյանը երրորդ հաղթանակը տարավ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթացող Aeroflot Open հեղինակավոր մրցաշարում: 7-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Իլդար Խարիուլինի նկատմամբ և այժմ ունի 4.5 միավոր:
Անսպասելի պարտություն կրեց Սերգեյ Մովսիսյանը: Հայաստանի երկրորդ շախմատիստը սև խաղաքարերով զիջեց կարգով իրենից շատ ավելի ցածր` ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի 151-րդ շախմատիստ սերբ Բոյան Վուկովիչին:
Ավետիք Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց ռուս Ալեքսանդր Ռյազանցևի հետ: